Սան-Դիեգոյում փլուզվել է մարզադահլիճի աստիճանը, տուժել է ավելի քան 20 երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան-Դիեգո քաղաքում ավելի 20 երեխա է տուժել՝ մազադահլիճում աստիճանների փլուզման արդյունքում:
Ինչպես հայտնում է Fox5 հեռուստաընկերությունը, աստիճանների հետ քանդվել է նաև փայտյա հենասյունը:
21 երեխա տուժել է միջադեպի արդյունքում, տուժել է ևս 2 մեծահասակ քաղաքացի: Բոլոր տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան:
Մարզադահլիճը նախատեսված էր երեխաների ու մեծահասակների համար՝ պարկուր մարզաձևով զբաղվելու համար:
Շենքում հատուկ միջոցներ են կառուցված՝ անհրաժեշտ արգելքներով, որոնք մարզիկները հաղթահարում են: Փլուզումը տեղի է ունեցել մարդկային մեծ կուտակումների պատճառով՝ երեխաների մարզման ժամանակ: