ԱՄՆ-ում ամենաշատը առևանգում են Honda մակնիշի մեքենաները
Ամերիկյան Ապահովագրական հանցագործությունների ազգային բյուրոն հրապարակել է ամենամյա հաշվետվություն՝ ԱՄՆ-ում առավել հաճախ առևանգվող մեքենաների վերաբերյալ տվյալների մասին:
Համաձայն հաշվետվության, տեղի ավտոառևանգողների մոտ 2016թ. առավել մեծ պահանջարկ են ունեցել ճապոնական Honda մակնիշի երկու մոդելները՝ Accord-ը և Civic-ը՝ 50 427 և 49 547 առևանգում համապատասխանաբար, ընդ որում, առավել հաճախ առևանգել են 1997-1998 թվականների արտադրության մեքենաները:
Երրորդ տեղում տեղական արտադրության մեքենան է՝ 2006թ. Ford Pickup-ը՝ 32 721 առևանգում: Չորրորդ տեղում նույնպես ամերիկյան մեքենա է՝ 2004թ. Chevrolet Pickup-ը՝ 31 238 գողացված մեքենա, «լավագույն» հնգյակը եզրափակել է 2016թ. արտադրության Toyota Camry-ն՝ 16 732:
6-րդը ճապոնական Nissan Altima (2015) մեքենան է՝ 12 221, նրան հաջորդում են 2001թ. Dodge Pickup-ը՝ 12 128, 2015թ. Toyota Corolla-ն ՝ 11 989, 2008թ. Chevrolet Impala-ն՝ 9 749, իսկ տասնյակը եզրափակել են ամերիկյան ամենագնացներ Jeep Cherokee-ն և Grand Cherokee-ն - 9 245 առևանգում: