5877 դիտում
18:39 13-11-2017
ԱՄՆ-ի գիշերային ակումբներից մեկում կրակոցներ են հնչել. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 2 հոգի վիրավորվել է, հաղորդում է Ria Novosti-ն։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Underground Atlanta ակումբում։ Վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ էլ վեճի մասնակիցներից մեկը հանել է ատրճանակը և կրակել իր հետ վիճաբանողների վրա։ Նրանցից մեկը տեղում է մահացել, մյուսը՝ հիվանդանոցում։
Հանցագործին հաջողվել է փախուստի դիմել, ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է տանում։
Նմանատիպ նյութեր
2396 դիտում
16:30 25-07-2016
Կրակոցներ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի գիշերային ակումբներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
4895 դիտում
17:01 04-09-2016
Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
Այս բաժնից
511 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
523 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար