24031 դիտում
20:51 13-11-2017
Երեխան հորն ասում է. «Քար կտաշեմ, կաշխատեմ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայկական ավանդական ընտանիքներում, երբ տղա երեխա է ծնվում, ամենից շատ ուրախանում են հայրերը. ծնունդից հետո անհամբեր սպասում են ատամհատիկին, կնունքին, թե երբ են տղային ճանապարհելու դպրոց, ինստիտուտ, հետո՝ բանակ, իսկ հետո էլ անհամբերությամբ սպասում են, թե երբ է տղան «սպիտակ ձիով» իր ընտրյալին բերելու տուն։
Հայրերի մեծ մասն էլ տղայի՝ դեռ մանուկ հասակից փորձում են որոշել, թե ինչ բնագավառում է ցանկանում աշխատել տղան։
Վերջին ժամանակներս հայ ընտանիքներում մեծ թիվ է կազմում այն երեխաների կարծիքը, ովքեր գերադասում են դառնալ օլիգարխ, դեպուտատ, նախարար, սակայն մեծ թիվ են կազմում նաև այն երեխաները, որոնց ծնողները հող-հայրենիքը պահողներ են։ Հանուն հայրենիքի՝ պատրաստ են իրենց կյանքը տալ, նրանց արյունով հոսում է հայրենիքի կարոտը, հայրենիքի վեհ գաղափարը։ Նմանատիպ ծնողների երեխաները ուզում են դառնալ զինվոր, մշակ, քարտաշ, մի խոսքով՝ կյանքում իրենց հացը արդար եղանակով վաստակողներ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է հոր և որդու զրույցը՝ իրենց ապագա ծրագրերի հետ կապված։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2687 դիտում
16:05 20-01-2016
Ավելի շուտ կաշխատեմ ԻՊ-ի, քան Իրանի հետ. Իսրայելի պաշտպանության նախարար
16868 դիտում
10:14 13-01-2017
Զինվորական մարդ եմ, ինձ ուր ուղարկեն՝ կաշխատեմ. Ալիկ Սարգսյան. «Հայկական ժամանակ»