Գերմանիան հրաժարվել է այսպես կոչված, եվրոպական հարկից
Գերմանիան մերժել է Եվրամիության բյուջեն կրկնապատկելու մասին Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի առաջարկությունը, որը նա անվանել է «եվրոպական հարկ», հաղորդում է DW-ն։
«Մեզ համար այդ թեման ոչ մի կերպ օրակարգում ընդգրկված չի կարող լինել»,-ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը։
Նա հավելել է, որ Բեռլինը գործող համակարգն արդյունավետ է համարում և ավելի լավ կլինի, որպեսզի առավել ուշադրություն դարձվի ԵՄ-ի ծախսերին։