6324 դիտում
10:30 14-11-2017
Նախագահականի կրճատված կադրերը կտեղավորվեն ԱԺ-ում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցների մեջ ատեստավորման գործընթաց է սկսվել: Բազմաթիվ աշխատակիցներ այժմ ատեստավորում են անցնում: Մեր տեղեկություններով, ատեստավորման պրոցեսը այնքան էլ դյուրին չէ ԱԺ-ի հնաբնակների համար, քանի որ մեծ է վտանգը, որ այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը: Վերջիններիս կփոխարինեն նախագահականից կրճատվողները: Մեր աղբյուրի փոխանցմամմբ, այդ ամենը կոորդինացնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Բացի դա այժմ ԱԺ-ի մի շարք աշխատակիցների հետ խզվում են աշխատանքային պայմանագրերը՝ եկող տարի նորը կնքելու նպատակով: Այդ դեպքում էլ ԱԺ-ի ուռճացված աշխատակազմից բազմաթիվ մարդիկ կազատվեն աշխատանքից:
Այս տեղեկությունները ստուգելու համար զրուցեցինք ԱԺ աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի հետ: «Օրենքով 3 տարի և ավելի աշխատած պետական ծառայողները պարտադիր պետք է անցնեն ատեստացիա: Սա օրենքի պարտադիր պահանջ է: Մնացած խոսակցությունները, ասեկոսեները մեկնաբանելու անհրաժեշտություն չկա»,- ասաց նա: Ճշգրտմանը, թե ատեստացիան ԱԺ-ի բոլոր աշխատակիցների՞ն է վերաբերվում, Բաբայանը պատասխանեց. «Յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ բոլոր պետական ծառայողները պետք է անցնեն ատեստացիա»:
Անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ 2018 թվականի հունվարի 1-ից պետք է խզվեն աշխատակիցների հետ կնքված պայմանագրերը, ԱԺ Հանրային կապերի վարչության պետն ասաց, որ պետական ծառայողները պայմանագրային աշխատակիցներ չեն, այլ՝ օրենքի ուժով աշխատողներ են: «Եթե նկատի ունեք տեխնիկական աշխատողներին, կարող է իրենց վերաբերել: Պետական ծառայողների հետ պայմանագրեր կնքելու անհրաժեշտություն չկա, բայց բոլոր այն պայմանագրերում, որոնցում անհրաժեշտություն կա կատարել փոփոխություն, դրանք պետք է կատարվեն: Այսինքն, կան որոշակի աշխատողներ, որոնց հետ պայմանագրերի վերակնքում է նախատեսվում, հաշվի առնելով օրենքով սահմանված որոշակի փոփոխությունները»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե որոշ փոփոխությունները ի՞նչ դեպքեր են, Արսեն Բաբայանն ասաց, որ յուրաքանչյուրի մոտ առանձին դեպքեր կարող են լինել: «Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ կատարվում են աշխատակազմի օպտիմալացման աշխատանքները: Գործընթացը դեռևս շարունակվում է: Օպտիմալացման աշխատանքներից բացի կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում: Այդ ամենի շրջանակներում որոշակի աշխատողների մոտ անհրաժեշտություն կլինի որոշակի փոփոխությունների»,- եզրափակեց Հանրային կապերի վարչության պետը:
Նշենք, որ 2018 թվականին նախատեսվում է պետական ապարատում կրճատել շուրջ 5500 աշխատատեղ: Կառավարման նախագահական համակարգի վերացմանը զուգահեռ էական կրճատումներ են սպասվում հենց նախագահականում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1439 դիտում
15:32 19-01-2021
ՀՀ-ում գտնվող արցախցիները կտեղավորվեն աշխատանքի. մեկնարկել է զբաղվածության 2 ծրագիր
6255 դիտում
13:36 27-10-2016
Կրճատված ծառայողական մեքենաների վաճառքը բաց է և թափանցիկ. ՊԳԿՎ-ի պարզաբանումը
1158 դիտում
10:31 20-07-2022
«Գազպրոմը» պատրաստ է վերսկսել գազի արտահանումը Եվրոպա՝ կրճատված հզորությամբ. Bloomberg
Այս բաժնից
985 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»