5126 դիտում
10:57 14-11-2017
«Հանուն գիտության զարգացման» անդամներից 5-ն անժամկետ հացադուլ հայտարարեցին. «Ազատություն»
Դասադուլի 6-րդ օրը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգն այսօր Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մասնաշենքի նստարաններից մեկում անժամկետ հացադուլ են սկսել։ Հաղորդում է «Ազատությունը»:
Հացադուլավորների շարքում է նաև նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը։
Առայժմ լրատվամիջոցները հնարավորություն չունեն բարձրանալ և զրուցել բողոքի այս ծայրահեղ քայլին դիմած ուսանողների հետ։
Նշենք, որ գրեթե մեկ շաբաթ է ուսանողները դասադուլ են անցկացնում՝ բողոքելով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Նրանք պնդում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»՝ առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի նախագիծը կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։
Համաձայն առաջարկվող օրինագծի, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:
Նմանատիպ նյութեր
3884 դիտում
11:45 18-12-2017
«Հանուն գիտության զարգացման» անդամները դադարեցնում են քննարկումները և նորից հացադուլ են սկսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6364 դիտում
22:18 09-01-2015
Դատապարտյալ Արտակ Հակոբյանը հայտարարել է անժամկետ հացադուլ և ջրադուլ
Այս բաժնից
985 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»