24547 դիտում
11:12 14-11-2017
Գրպանահատները գրոհի են անցել. Թիվ 20 երթուղային միկրոավտոբուսում գողացել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանի և ՍԴ դատավորի օգնականի դրամապանակները
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը թիվ 20 երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել է Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի բնակիչ, 35-ամյա Գայանե Սահակյանի դրամապանակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրամապանակում եղել է գումար, բանկային քարտ, էկեկտրական կրիչ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Սահակյանն աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ որպես իրավաբան:
Երեկ նույն երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել են նաև Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 41-ամյա Վարսենիկ Աբրահամյանի դրամապանակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրամապանակում եղել է գումար և տարբեր բանկային քարտեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Աբրահամյանը աշխատում է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ դատավորներից մեկի օգնական:
Գողության 2 փաստերով Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1655 դիտում
10:17 10-06-2014
Արթուր Վարդանյանը նշանակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
Այս բաժնից
1843 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)