Մոսկվայի կենտրոնում «կովկասյան դիմագծերով» տղամարդիկ ավազակային հարձակում են իրականացրել
Մոսկվայի կենտրոնում «կովկասյան դիմագծերով» 4 տղամարդ ներխուժել են «Մու-Մու» սրճարան և կրակ բացել:
Այս մասին հայտնում է News.rambler-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ավազակային հարձակում է, որը իրականացվել է Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում գտնվող սրճարանում:
Իրավապահ մարմինների աղբյորը նշում է, որ «կովկասյան դիմագծերով» 4 տղամարդ սպառնացել են սրճարանի աշխատակիցներին, կրակ բացել և հափշտակել այնտեղ եղած գումարը:
Ըստ «Москва» գործակալության տվյալների՝ տղամարդիկ փախուստի են դիմել Mitsubishi և Infiniti մակնիշի ավտոմեքենաներով:
Ոստիկանությունը օպերատիվ –հետախուզական գործողություններ է իրականացնում՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: