61891 դիտում
17:26 14-11-2017
Փաստաբանների պալատի նախագահը կարծես թե հայտնվում է Կնյազի դերում. «Ո՞վ դիպլոմ չունի, կորցրել եմ». 20 փաստաբան հայց է ներկայացրել դատարան, պահանջում են չեղարկել Արա Զոհրաբյանի դիպլոմը
Երկու տասնյակ փաստաբաններ հայց են ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ պահանջելով չեղարկել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ «Գլաձոր» համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվից ստացած իրավաբանական կրթության դիպոմը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ հայցադիմումն այսօր՝ նոյեմբերի 14-ին ներկայացվել է դատարան։
Գործով պատասխանողը «Երեւանի «Գլաձոր» համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվն է, իսկ գործով երրորդ անձինք Արա Զոհրաբյանն ու ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
«1996 թվականի մայիս ամսից մինչեւ 1998 թվականի հուլիս ամիսը Ա.Զոհրաբյանը պետք է հանձնած լիներ առնվազն 20-25 քննություն եւ 30-40 ստուգարք: Այսինքն՝ 1996 թվականի մայիս ամսից մինչեւ 1998 թվականի հուլիս ամիսը, ըստ պատասխանողի հայտնած տեղեկությունների, Արա Զոհրաբյանը պետք է առնվազն 50-60 օր բացակայեր զորամասից միայն ստուգարքներին եւ քննություններին մասնակցելու համար, ընդ որում յուրաքանչյուր անգամ մեկ օրով պետք է գար Երեւան քաղաք զորամասից, որը, հայցվորների տեղեկություններով, գտնվում է Երեւան քաղաքից 100 կմ-ից հեռու տարածության վրա:
Այսինքն, յուրաքանչյուր ստուգարքի կամ քննության մասնակցելու համար Ա.Զոհրաբյանը պետք է 1 օր ծախսեր Երեւան գալու համար, 1 օր՝ ստուգարքի կամ քննության մասնակցելու համար եւ 1 օր՝ զորամաս վերադառնալու համար, այսինքն` զորամասից բացակայեր 3 օր , կամ 2 օր, եթե ընդունենք, որ զորամասից դուրս էր գալի ստուգարքի կամ քննության օրը առավոտյան վերկացից անմիջապես հետո, նույն օրը հասնելով մայրաքաղաք՝ բարեհաջող հանձներ ստուգարքը կամ քննությունը եւ նույն օրը փորձեր վերադառնալ զորամաս:
Այսինքն, այս ֆանտաստիկ անհատական գրաֆիկի պայմաններում Ա.Զոհրաբյանը պետք է բացակայեր զորամասից ծառայության ընթացքում առնվազն 100-150 օր, ինչը անհնարին է, քանի որ նախ արգելված է օրենքով եւ իրենից ներկայացնում է ոչ թե ուսման ինչ-որ եղանակ, այլ հանցագործություն՝ զորամասը ինքնագլուխ լքելը կամ անգամ դասալքություն, սակայն, քանի որ չկա որեւէ տեղեկատվություն Ա.Զոհրաբյանի մասին, որ նա ինքնագլուխ լքել է զորամասը կամ դասալքել է, մենք համոզված ենք, որ նման բան՝ զինվորական հանցանք տեղի չի ունեցել»,- նշվում է հայցադիմումում:
Ըստ փաստաբանների՝ Արա Զոհրաբյանը, «պարտաճանաչ կատարելով իր պարտքը Հայրենիքի առջեւ», չէր կարող հանձնել եւ չի հանձնել անձամբ այդ ընթացքում ստուգարքները եւ քննությունները Երեւանի «Գլաձոր» համալսարանում, ուստի նա չէր կարող եւ իրավունք չի ունեցել 1999 թվականին մասնակցելու ավարտական քննություններին, որի պատճառով նրան շնորհված իրավաբանի որակավորումը եւ տրված դիպլոմը պետք է ճանաչվեն անվավեր:
Հայցը ներկայացրել են փաստաբաններ [color=#EF2929]Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը, Քրիստինա Գեւորկյանը, Դավիթ Գյուրջյանը, Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանցը, Վահե Մակյանը, Մարատ Կոստանյանը, Մուշեղ Շուշանյանը, Արթուր Գրիգորյանը, Կարեն Մկրտչյանը, Ծովինար Բալայանը, Լուսինե Սահակյանը, Արմեն Սողոմոնյանը, Դիանա Գրիգորյանը, Վահե Գրիգորյանը, Զորայր Հարությունյանը, Գեորգի Մելիքյանը, Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը։[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1836 դիտում
16:20 21-12-2016
Տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի մենագրության շնորհանդեսը
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը