Հայտնաբերվել է մարիխուանայի 66 փաթեթ (տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայության գործընկերներից ստացած օպերատիվ տվյալները Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 15-ին: Ժամը 18.45-ին, մայրաքաղաքի Փիրումյանների փողոցում ձերբակալվեցին և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վարչություն տեղափոխվեցին Արմավիրի մարզի երկու և Գորիս քաղաքի մեկ բնակիչ: Հայտնում են ՆԳՆ-ից:
30-ամյա գորիսցու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված կար, մյուսում՝ կպչուն ժապավենով 66 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 135 գրամ նույն դեղնականաչավուն զանգվածով:
«Տոյոտան» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։