77890 դիտում
11:07 17-11-2017
Երևանում թալանել են «Հայէկոնոմբանկ» ՍՊԸ-ի ոսկերչին՝ տանելով 4 մլն դրամի ոսկյա և արծաթյա զարդեր
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 16-ին, Երևանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափի գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի փողոցի բնակիչ, 50-ամյա Հակոբ Թորոսյանը Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգել է, որ նույն օրը ժամը 14:00-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը և ներս մտել ու այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Հ. Թորոսյանը աշխատում է «Հայէկոնոմբանկ» ՍՊԸ-ում՝ որպես ոսկերիչ և նա կրել է մոտ 4 մլն դրամի վնաս:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
37109 դիտում
13:15 07-11-2017
Վաղարշապատում թալանել են դպրոցի զինղեկի և հաշվապահի տունը՝ տանելով 1 մլն 100 հազար դրամի ոսկյա և արծաթյա զարդեր