Ղրիմը Ուկրաինայից կտարանջատվի արգելապատնեշով
Ղրիմում մեկնարկել են Ուկրաինայի հետ սահմանին 50 կմ-անոց արգելապատի շինարարական աշխատանքները։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ-ին։
Պատի հաստությունը կազմելու է 2.1 մետր։
Ծառայությունում նշել են, որ սահմանային պատի կառուցումը նպատակ ունի ապահովել Ղրիմի բնակչության և մարզ այցելող զբոսաշրջիկների անվտանգությունը։
Նշենք, որ Ղրիմի հետ Ուկրաինայի սահմանին գործում են 3 անցակետեր՝ «Джанкой»-ը, «Перекоп»-ը և «Армянск»-ը։