33462 դիտում
21:24 17-11-2017
Հալաբյան փողոցում 5 տրանսպորտային միջոցի բախումից հետո Mercedes-ը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրեր առաջ Երևանի Հալաբյան փողոցում 5 տրանսպորտային միջոցի բախման հետևանքով Mercedes-ը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն տևական ժամանակ ճանապարհային ոստիկանները նշված հատվածում ծառայություն էին կատարում, որպեսզի քարշակները ավտոմեքենաները տեղափոխեն անվտանգ վայր, ու մինչ քարշակները կժամանեին, երիտասարդները միմյանց էին մեղադրում վթարի մեջ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+