211652_close_icon
views-count47527 դիտում article-date 12:24 18-11-2017

Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են 16-ամյա աղջկա նկատմամբ սեռական հարաբերություններ ունեցած 26-ամյա երիտասարդի ինքնությունը

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Արմավիրի մարզի Ոստիկանության բաժիններից մեկ է հրավիրվել 16-ամյա Ռ. Ս.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Համայնքային Ոստիկանության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այս տարվա փետրվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում Էջմիածին քաղաքի տարբեր բնակարաններում 26-ամյա Մաթևոս Վ.-ն մի քանի անգամ սեռական հարաբերություններ է ունեցել Ռ. Ս-ի հետ, որի արդյունքում երեխան հղիացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմաիրի մարզի ոստիկանները պարզել են Մաթևոս Վ.-ի գտնվելու վայրը և նրա հետ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ նա ներկայացել է Ոստիկանություն և կատարվածի մասին խոստովանական բացատրություն տվել: Փաստի առթիվ Ոստիկանության նշված բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր