45328 դիտում
18:32 18-11-2017
«ՄԻԿԱ» մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի Կյոկուշին կարատեի «Հայաստանի գավաթի առաջնությունը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի «ՄԻԿԱ» մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի Կյոկուշին կարատեի «Հայաստանի գավաթի առաջնությունը»: Առաջնությանը մասնակցեցին շուրջ 750 մարզիկներ ՝Հայաստանից և Արցախից: Մարզիկները մինչ այսօրվա մարցաշարը անցել են նախընտրական մարցաշար, որից ընդգրկվել է արդեն տվյալ մարզի կամ քաղաքի հավաքական, որն էլ իրավունք է ստացել մասնակցել առաջնությանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը, ֆեդերացիայի մեծ թվով անդամներ և մարզիկների հարազատներ:
Առաջնության ավարտին որոշվեց այն հավաքականը, որը կմասնակցի Թբիլիսիում կայանալիք «Կովկասի բաց առաջնությանը»:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 472+
472+