41355 դիտում
21:10 18-11-2017
Թուրքիայում մահացել է լեգենդար ծանրամարտիկ Նաիմ Սուլեյմանօղլուն
Թուրքիայում 50 տարեկան հասակում մահացել է լեգենդար ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Նաիմ Սուլեյմանօղլուն:
Սեպտեմբերին թուրք մարզիկին Աթաշեհիրայի հիվանդանոց էին տեղափոխել՝ լյարդի ցիրոզ ախտորոշմամբ: Նախորդ շաբաթ ծանրամարտիկը վիրահատվել էր, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Սուլեյմանօղլուն, որը հանդես է եկել մինչև 60 և 64 կգ քաշային կարգերում, պատմության մեջ ամենատիտղոսակիր ծանրամարտիկն է:
Մինչև 1986 թվականը նա ներկայացնում էր Բուլղարիան, որից հետո թուրքական քաղաքացիություն ընդունեց:
Թուրքիայի դրոշի ներքո Սուլեյմանօղլուն դարձել է օլիմպիական եռակի չեմպիոն, 5 անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Իր մարզական կարիերայի ընթացքում Սուլեյմանօղլուն 46 համաշխարհային ռեկորդ է սահմանել: Կարիերան ավարտելուց հետո զբաղվում էր քաղաքականությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
4303 դիտում
23:57 13-02-2021
Մահացել է խորհրդային լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վլասովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
157843 դիտում
11:24 20-09-2023
Մահացել է աշխարհահռչակ ծանրամարտիկ, լեգենդար Յուրի Վարդանյանի մայրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
976 դիտում
18:19 20-10-2024
Կարեն Խաչանովը դարձել է Ալմաթիի մրցաշարի հաղթող
1576 դիտում
14:56 20-10-2024
Էդգար Սողոմանյանը դարձավ խառը մենամարտերի ECF վարկածով աշխարհի չեմպիոն
1255 դիտում
20:30 19-10-2024
«Փյունիկի» սեփականատերը Փյունիկից գնացած անչափահաս ֆուտբոլիստներին «դավաճան» է որակում․ Oragir.News