211652_close_icon
views-count5451 դիտում article-date 10:06 21-11-2017

Շուտով վերջակետ կդնենք. Սոչիում տեղի է ունեցել Պուտինի և Ասադի հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին հայտնում է RBC-ն: Տեղի ունեցած հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններն ավարտին են մոտենում, ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում: Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության ու ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Պուտինն ընդգծել է, որ շուտով կդրվի «վերջակետը»: Շուտով վերջակետ կդնենք,- հայտարարել է Պուտինը՝ Սիրիայում ռազմական գործողությունների ավարտին մոտենալու մասին:

Նմանատիպ նյութեր