211652_close_icon
views-count3216 դիտում article-date 14:36 21-11-2017

Ավելի լավ է արտահերթ ընտրություններ, քան թույլ կոալիցիա. Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ավելի շուտ կհամաձայնվի արտահերթ ընտրությունների, քան փոքրամասնության կառավարության: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-42057280]BBC[/url]-ն: Կիրակի օրը իշխող կոալիցիա ձևավորելու բանակցությունները ձախողվել են: Մերկելն ասել է նաև, որ հրաժարական տալու պատճառ չի տեսնում՝ չնայած ձախողված բանակցություններին: Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել քաղաքական ուժերին վերանայել դիրքորոշումները: Գերմանիայում կոալիցիա չի հաջողվել ձևավորվել, երբ Ազատ դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է բանակցությունները դադարեցնելու մասին: Կուսակցությունը հայտարարել է, որ Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության, Քրիստոնյա սոցիալիստական կուսակցության և կանաչների հետ ունեցած տարաձայնությունները հաղթահարելու ճանապարհ չի տեսնում:

Նմանատիպ նյութեր