211652_close_icon
views-count3684 դիտում article-date 09:49 22-11-2017

ԵՄ-ի կողմից ամեն ինչ պատրաստ է համաձայ­նագրի ստորագրման համար. Սվիտալսկի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու օրից՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կանցկացվի Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում էլ նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ համաձայնագրի ստորագրման հարցում տեխնիկական որևէ խոչընդոտ չկա: «ԵՄ պատվիրակությունը հաստատել է, ԵՄ-ի կողմից ամեն ինչ պատրաստ է համաձայ­նագրի ստորագրման համար, և տեխնիկական խոչընդոտներ չկան»,- տեղեկացրել է նա: Նշենք, որ չստորագրման վերաբերյալ այդ մտահոգությունն առաջացավ հատկապես համաձայնագրի տեքստի հրապարա­կումից հետո, երբ պարբերաբար կարծիքներ էին հնչում, թե ստորագրումը կարող է հետաձգվել տեխնիկա­կան խնդիրների պատճառով մասնավորապես ԵՄ անդամ պետություններից մի քանիսը չեն հասցրել թարգ­մանել համագործակցության փաստաթուղթը: Բայց պարզվում է՝ խնդիրներ չկան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր