211652_close_icon
views-count14188 դիտում article-date 09:11 23-11-2017

Տարոն Մարգարյանը 100.000-ական դրամ պարգևատրում է տվել տրանս­պորտի վարչության 7 աշխատակցի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ 100 հազարական դրամ պարգևատրում են ստացել քաղաքապետարանի տրանս­պորտի վարչության 7 աշխատակիցներ՝ պետից մինչև գործավար: Միայն թե անհասկանալի է՝ քաղաքապե­տարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու իր աշխատակիցները ո՞ր արժանիքի և ձեռքբերումների համար են արժանացել 100 հազարական դրամի, եթե մայրաքաղաքի տրանսպորտը շա­րունակում է մնալ խայտառակ վիճակում: Հ. Նավասարդյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ միայն ասաց. «Այդ հարցը տվեք նրան, ով որ պարգևատրել է»: Բայց եթե հաշվի առնենք փաստը, որ պարգևատրման որոշումը կայացվել է հունիսին, կարելի է ենթադրել՝ այսպես Մարգարյանը շնորհակալություն է հայտ­նել Երևանի ավագանու ընտրություններում իր օգտին աշխատելու համար: Լուրեր կան, որ Նավասարդյանն իր աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն նախընտրական շրջանում զբաղված էր ՀՀԿ օգտին ձայներ հավաքելով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր