31133 դիտում
11:18 24-11-2017
Երևանում բախվել են 36–ամյա վարորդի Cadillac-ն ու 39–ամյա վարորդի տաքսի Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Թումանյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Ալեքսան Խաչատրյանի վարած Cadillac մակնիշի 35 NP 295 համարանիշի և 39-ամյա Ալեքսանդր Մկրտչյանի վարած Opel մակնիշի 35 CՍ 610 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարբիս Կետիկյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+