211652_close_icon
views-count1479 դիտում article-date 18:11 10-02-2021

Ի՞նչ արտոնություններ են գործում Հայաստան մշտական բնակության տեղափոխված անձանց համար անձնական օգտագործման ապրանքներ ներմուծելիս․ ՄԻՊ-ը ուղեցույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձանց համար անձնական օգտագործման ապրանքներ արտոնություններով ներմուծելու կանոնների վերաբերյալ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումների, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների  ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձինք, մեծամասամբ, ծանոթ չեն նշված արտոնություններից օգտվելու իրենց իրավունքներին և ընթացակարգին։

Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք դիմողներն առավել հաճախ են բարձրացնում իրենց դիմումներում ու բողոքներում։
Հարցերի պատասխանները կազմելիս հիմք են ընդունվել համապատասխան կարգավորումները։


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր