211652_close_icon
views-count34844 դիտում article-date 20:59 25-11-2017

Անհավատալի իրադարձություններ «Բորուսիա»-«Շալկե» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆանտաստիկ, կարելի է ասել, պատմական ստացվեց Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, այսպես կոչված ռուրյան անհաշտ դերբին՝ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գելզենկիրհենի «Շալկեի» միջեւ: Խաղի 25-րդ րոպեին «Բորուսիան» արդեն ոչնչացրել էր մրցակցին՝ 4:0: Թվում էր, թե այս խաղում ամեն ինչ պարզ է, սակայն երկրորդ խաղակեսում տեղի ունեցավ անհավատալին. վերջին 30 րոպեում «Շալկեն» հանկարծ արթնացավ ու գրոհների տարափ տեղաց «Բորուսիայի» դարպասին, որի արդյունքը ֆանտաստիկ էր. հանդիպման ավելացված ժամանակում «Շալկեն» կարողացավ փրկել խաղը՝ 4:4: Խելահեղ ֆուտբոլ: «Շալկեն» առաջին անգամ իր պատմության մեջ կարողացավ խուսափել պարտությունից՝ պարտվելով 4:0 հաշվով: Իսկ «Բորուսիայի» ծանր ճգնաժամը շարունակվում է, թիմը Բունդեսլիգայի վերջին 7 տուրում ընդամենը 2 միավոր է վաստակել: Բացառված չէ, որ սա Պետեր Բոսի վերջին հանդիպումն էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:..
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր