211652_close_icon
views-count6452 դիտում article-date 23:52 22-09-2015

Գերմանիայի Բունդեսլիգա. Անհավատալի իրադարձություններ «Բավարիա»-«Վոլֆսբուրգ» խաղում. տեսանյութ

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր երկրի փոխչեմպիոն «Վոլֆսբուրգին», որը «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» հետ միասին դեռ պարտությու չէր կրել առաջնությունում: Հանդիպումը ապշեցուցիչ ընթացք ունեցավ: 1-ին խաղակեսից հետո «Վոլֆսբուրգը» առջևում էր 1:0 հաշվով: Դա կարծես զայրացրեց «Բավարիային», որը 2-րդ խաղակեսը կրկեսի վերածեց: Ընդ որում՝ մեկ մարդու՝ Ռոբերտ Լևանդովսկու մասնակցությամբ, որը ընդմիջումից հետո էր խաղադաշտ մտել: 2-րդ խաղակեսից անցել էր ընդամենը 15 րոպե, իսկ հաշիվը դարձել էր արդեն... 5:1 և հինգ գոլի հեղինակն էլ Ռոբերտ Լևանդովսկին էր, որը այդ գոլերը խփեց ընդամենը 9 րոպեում: Դա այնքան անհավատալի էր, որ մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան լեհ հարձակվողի 5-րդ գոլից հետո երկար ժամանակ չէր կարողանում թաքցնել զարմանքը, մանավանդ, որ 5-րդ գոլը հիասքանչ ստացվեց: Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 18 միավոր և հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Լևանդովսկին իր գոլերի քանակը հասցնելով 8-ի, գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը: Մյունխենցիներին կարող է հավասարվել Դորտմունդի «Բորուսիան», որն իր արտագնա հանդիպումը կանցկացնի «Հոֆենհայմի» հետ՝ սեպտեմբերի 23-ին: [b]Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր[/b] «Բավարիա»-«Վոլֆսբուրգ» Գոլերը՝ Լևանդովսկի, 26, 51, 52, 55, 57 – Կալիջուրի, 26
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր