211652_close_icon
views-count9607 դիտում article-date 22:53 25-11-2017

Գերմանիայի կանցլերը կտրականապես դեմ է նոր ընտրություններին

Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Ճամայկա» կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցությունների ձախողումից հետո կտրականապես դեմ է հանդես եկել Բունդեսթագում նոր ընտրությունների անցկացմանը: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 25-ին Մեքլենբուրգ դաշնային հողի Քյուլունքսբորն քաղաքում՝ ՔԴՄ դաշնային համագումարի ժամանակ, փոխանցում է [url=http://www.dw.com/ru/канцлер-фрг-категорически-против-новых-выборов/a-41529336]Deutsche Welle[/url]-ն: «Ես չեմ պատկերացնում, որ մենք խնդրենք մարդկանց նորից քվեարկել, այն դեպքում եթե մենք ոչինչ չենք կարող անել ձեռք բերված արդյունքներով», - ասել է Մերկելը քրիստոնեա դեմոկրատների մարզային համագումարում: Իր հերթին, արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռոտգենն ընդգծել է, որ չի բացառում սցենար, երբ Բունդեսթագում կձևավորվի փոքրամասնության կառավարություն: «Կարծում եմ, սա այն ընտրանքներից մեկն է, որի մասին մենք պետք է անպայման մտածենք, որն բնավ ամենավատը չի»,- ասաց Ռոտգենը:

Նմանատիպ նյութեր