211652_close_icon
views-count7573 դիտում article-date 08:44 28-11-2017

Նախկին նախարարի ընտանիքը պետբյուջեից հերթական գումարներն է ստանալու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արամ Հարությունյանի ընտանիքը ՀՀ պետական բյուջեի հաշվին հերթական գումարներն է ստանալու: Եվ սա այն պատ­ճառով, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարարի ընտանիքին պատկանող Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող տարածքում վարձակալական հիմունքներով տեղակայված են ՀՀ ֆինանսների ու մի­ջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունների մի քանի վարչություն­ներ, նաև ԱՎԾ Երևանի գործակալության գրասենյակը: Կառավարության որոշմամբ՝ նախատեսված է մինչև 2018թ. տարեվերջ երկարաձգել վարձակալության պայմանագիրը, և դրա դիմաց տարածքի սեփա­կանատերերին փոխանցել ընդհանուրը 148 միլիոն 20 հազար դրամ կամ ավելի քան 305 հազար դոլար: Ահա հարստանալու բանաձևը, սկզբում նախարար ես լինում, պետական տարածքը սեփականացնում ես, հետո տալիս այն պետությանը՝ վարձով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր