211652_close_icon
views-count8695 դիտում article-date 23:28 08-04-2018

Իսրայելը արգելել է անվադողեր ներմուծել Գազայի հատված. դրանցով ծխի վարագույր են ստեղծել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսրայելական իշխանությունները արգելել են Գազայի հատված ներմուծել ավտոմոբիլային անվադողեր: Տեղի սահմանային վարչության ղեկավար Ռաիդ Ֆատուհը հայտնել է, որ դեռ պարզ չէ, թե այս սահմանափակումները որքան կտևեն: Նշվում է միայն, որ այս արգելքը ընդունել են այն բանից հետո, երբ բողոքի դուրս եկած պաղեստինցիները բաժանարար սահմանագծի շրջանում սկսել են անվադողեր այրել: Դրանով նրանք ծխի վարագույր են ձևավորել՝ խանգարելով նշանառուներին, որոնք արդեն հասցրել էին մի քանի տասնյակ ցուցարար սպանել: Նշենք, որ մարտի 30-ից մինչև ապրիլի 15-ը պաղեստինցիներն անցկացնում են «Վերադարձի մեծ քայլերթ»՝ ի պաշտպանություն Հազայի հատվածի բնակիչների իրավունքների, որոնց հողերը Իսրայելը վերահսկում է: Զանգվածային ակցիայի շրջանակներում Իսրայելի հետ սահմանի երկայնքով վրանային քաղաք է ստեղծվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր