2506 դիտում
17:39 28-11-2017
Սա միայն ՀՀԿ-ի համաձայնագիրը չէ եվրոպացիների հետ, այլ բոլոր քաղաքացիներինը. Թևան Պողոսյան
«Այս պայմանագիրը կանվանեի արդիականացման օրակարգ՝ մարդու իրավունքների, պաշտպանության, անվտանգության հետ կապված ոստիկանության, արտակարգ իրավունքների հարցերի հետ, սննդի ոլորտներում և այլն»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն, անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
«ԵՄ-ն պատրաստ է մեզ հետ քայլեր ձեռնարկել, օգնել՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական հարցերում: Պետք է տեսնենք՝ արդյո՞ք մեզ այստեղ ինչ-որ բան պետք է փոխել: Հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը՝ չկա մի ոլորտ, որտեղ մենք բարեփոխումների կարիք չունենք»,- նկատեց Թևան Պողոսյանը:
Նմանատիպ նյութեր
898 դիտում
23:36 23-07-2023
Պարտված իշխանության օրոք Հայաստանը միայն պարտություններ է կրելու. Թևան Պողոսյան. aravot.am
Այս բաժնից
886 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին