5933 դիտում
22:31 28-11-2017
Հարկադիր ծառայությունում քննարկվել են վարչական ակտերով հարուցվող կատարողական վարույթներին առնչվող հիմնախնդիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի աշխատակիցների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Գ. Միրիջանյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Ա. Կարախանյանը, Տեսչական և վերլուծական բաժնի պետ Լ. Բալյանը և Ծառայության այլ աշխատակիցներ:
Հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է վարչական ակտերի հարկադիր կատարման գործընթացում հանդիպող ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառ խնդիրներին: Ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման և կատարողական վարույթների՝ որակական առումով բարելավման նպատակով անհրաժեշտ է հանդես գալ նոր նախաձեռնություններով, այդ թվում՝ օրենսդրական: Արմեն Հարությունյանը նշել է, որ Ծառայությունը նաև հետամուտ է ստացվող յուրաքանչյուր դիմում ու դիմում-բողոքով ներկայացվող խնդիրներին և պատրաստ է քննարկել ու լուծման համապատասխան ուղիներ նախանշել խնդրահարույց հարցերի շուրջ: Մասնավորապես, քաղաքացիների կողմից բարձրացվող այնպիսի հարցեր, ինչպիսիք են կրկնակի վճարումները, ծանուցումները և այլն, պետք է հնարավորինս շուտ արձագանք և լուծում ստանան:
Ուստի, հաշվի առնելով այս ոլորտի առանձնահատկությունները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին 5-օրյա ժամկետում առաջարկներ ներկայացնել՝ մատնանշված խնդիրները լուծելու առնչությամբ, որոնք ամփոփվելուց հետո արդեն կքննարկվեն առաջիկա խորհրդակցության ընթացքում:
Արմեն Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հարկադիր կատարողն ունի շատ կարևոր առաքելություն՝ ապահովելու հարկադիր կատարման ենթակա ոչ միայն դատական, այլև վարչական ակտերի կատարումը: Այս տեսանկյունից Ծառայության ղեկավարը կարևորել է յուրաքանչյուր քաղաքացու հետ հետևողական և բացատրական աշխատանք տանելը, բարձրացված հարցերին ու բողոքներին անսալը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2183 դիտում
14:58 23-05-2017
ԴԱՀԿ-ում քննարկվել են երեխաների տեսակցության և հանձնման բնույթի կատարողական վարույթներին առնչվող հարցեր
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»