7868 դիտում
08:58 29-11-2017
Վիգեն Սարգսյանը փոխել է ազատամարտիկներին պարգևներ շնորհելու կարգը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս ամսվա սկզբին փոխել է իր ղեկավարած գերատեսչության կողմից ազատամարտիկներին պարգևներ և կոչումներ շնորհելու կարգը:
Նախկինում ՊՆ-ն ազատամարտիկներին պարգևներ և կոչումներ շնորհում էր իր հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ և երաշխավորությամբ: Հասարակական կազմակերպությունները ներկայացնում էին տվյալ ազատամարտիկի մարտական ուղին և կենսագրությունը, պաշտպանության նախարարը որոշում էր պարգևատրել, թե ոչ:
Այժմ նույն այդ հասարակական կազմակերպությունները, որպեսզի որևէ ազատամարտիկի ներկայացնեն պարգևատրման, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ներկայացնեն նաև երեք անձի կողմից տրված երաշխավորագրեր: Երաշխավորագիր կարող են տալ ԱԺ պատգամավորները, հանրությանը հայտնի մշակութային, հասարակական, քաղաքական, պետական գործիչները, բարձրաստիճան հոգևորականները և այլն: Գործնականում ստացվում է, որ ով ցանկանա՝ կարող է երաշխավորագիր տալ, պարզապես այն ընդունել-չընդունելը կորոշի պաշտպանության նախարարը: Իսկ մեդալ ստացողը որքանով է ազատամարտիկ, արդեն կարևոր չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2630 դիտում
20:13 08-03-2017
ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է ազատամարտիկներին
20769 դիտում
09:56 02-07-2016
Կառավարությունը փոխել է կարգը. Երեքշաբթին ոչ աշխատանքային է. «Չորրորդ իշխանություն»
3619 դիտում
10:42 30-08-2019
Իշխանությունը որոշել է փոխել համայնքապետերի ընտրության կարգը. «Ժամանակ»
Այս բաժնից
994 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»