3739 դիտում
10:08 29-11-2017
ՀՀ ՊՆ Ն զորամասի իրային և պարենային ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների դեպքերը շարունակվում են:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ Ն զորամասի իրային և պարենային ծառայության պետ Ռաֆիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ծառայության պետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել նույն զորամասի իրային և պարենային գույքի պահեստի պետ Աշոտ Աբրահամյանի հետ և 2017 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 20-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում, իրային գույքի պահեստից յուրացման եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը՝ պետությանը պատճառելով 1 մեկ միլիոն դրամ գույքային վնաս:
Նշենք, որ Ն զորամասի իրային և պարենային ծառայության պետ Ռաֆիկ Գևորգյանը կալանավորվել է, իսկ ահա իրային և պարենային գույքի պահեստի պետ Աշոտ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
10595 դիտում
09:53 03-11-2017
ՊՆ զորամասի իրային ծառայության պետը մեղադրվում է նյութական միջոցներ հափշտակելու մեջ. «Ժողովուրդ»
1742 դիտում
13:21 30-04-2014
Կարգավորվելու են զինծառայողների դրամական օգնության, պարենային և իրային ապահովության հետ կապված հարցերը
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը