211652_close_icon
views-count10598 դիտում article-date 09:53 03-11-2017

ՊՆ զորամասի իրային ծառայության պետը մեղադրվում է նյութական միջոցներ հափշտակելու մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգը մեկը մյուսի հետևից դատարան է ուղարկում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների մասով հարուցված քրեական գործերը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ ՊՆ զորամասի իրային ծառայության պետ Ռաֆիկ Ամիրջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից մինչև 2017 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում շարունակաբար պահեստից հափշտակել է խոշոր չափերի՝ 782 հազար 350 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի իրային նյութական միջոցներ: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Գործը մակագրվել է Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր