211652_close_icon
views-count55701 դիտում article-date 11:16 29-11-2017

2018թ. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կշալակի 2.200 դոլար պարտք. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է առաջիկայում պետական պարտքի շե­մը փոխել: Ավելին՝ կառավարությունը նոյեմբերի 23-ի իր նիստում արդեն հաս­տատել է նախագծերն ու առաջիկայում դրանք կուղարկի Ազգային ժողով: «Պե­տական պարտքի մասին» գործող օրենքի համաձայն՝ ՀՀ-ն կարող է իր համախառն ներքին արդյունքի մինչև 60 տոկոսը հասնող պարտք ունենալ: Այդ շեմին հասնելու համար ընդամենը 1 տոկոս կամ 100-120 մլն դոլար է մնացել: Ռուսաս­տանից զինտեխնիկա գնելու համար վերցվող 100 մլն դոլարն ու միջազգային ֆինանսական կառույցներից ակնկալվող գումարները 2018թ. մեծ թափով կավելացնեն մեր պետական պարտքը դեպի ՀՆԱ-ի 70 տոկոսը: ...2003թ. ՀՀ պետական պարտքը 1.1 մլրդ դոլարից էլ ցածր էր: 2008թ. արտաքին պարտքը 1.5 մլրդ դրամ էր, 2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ալիքի ժամանակ կրկնապատկվեց և դարձավ 3 մլրդ դո­լար: Իսկ հիմա մեր պարտքն արդեն 6.4 մլրդ դոլար է, ՀՀ յուրաքանչյուր քաղաքա­ցու հաշվով ունենք 2150 դոլար պարտք: Եկող տարի պարտքի ավելացման հաշ­վին այդ թիվն էլ կմեծանա: Այդ թիվը կմե­ծանա նաև արտագաղթի հաշվին, պարտքի բեռը կրողները մնացողներն են: Եվ 2018թ. մեզանից յուրաքանչյուրը 2200 դոլար պարտք կշալակի: Նշենք նաև, որ ՀՀ պետական կամ ար­տաքին պարտքին զուգահեռ աճում է նաև միջազգային պահուստների մակար­դակը: Դրանք այն գումարներն են, որոնք պետությունը, այսպես ասած, պահ է տա­լիս միջազգային ֆինանսական կառույցներին: Այժմ այն կազմում է մոտ 2.1 մլրդ դոլար: Կարելի է ասել, որ այդ գումարը որոշ առումով, բայց ոչ ուղղակի կերպով, որպես երաշխիք կարող է լինել պարտք վերցնելու համար: Նոր արտաքին պարտ­քեր վերցնելու համար մեր երկիրը պետք է համալրի նաև միջազգային պահուստնե­րը, որպեսզի կայուն պահի իր վարկունա­կությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր