OPEC-ի անդամ երկրները համաձայնության են եկել նավթարդյունահանումը սառեցնելու հարցում
OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, աջակցել են նավթի արդյունահանման սառեցման նախագծին։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ըէ հղում անելով կազմակերպության գլխավոր քարտուղար Մոհամմադ Բարքինդոյին։
Թրթին տված հարցազրույցում նաս ասել է. «OPEC-ի բոլոր 14 անդամները, ինչպես նաև նախկին մրցակիցները, ինչպիսին Ռուսաստանն է, պատրաստվում են ավարտել աշխատանքները համաձայնագրի վրա, որը կհայտարարվի նոյեմբերի 30-ին տեղի ունենալիք հանդիպմանը»։
Նա հավելել է, որ կազմակերպության փորձագետները զգալի առաջընթացի են հասել համաձայնագիրը մշակելու հարցում։ Սակայն դեռևս վաղ է գնահատել սառեցվող նավթի արդյունահանման ծավալները։