13648 դիտում
09:19 30-11-2017
Միհրան Պողոսյանը ձեռք է բերել պատուհաններ և դռներ արտադրող ընկերություն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը նոր հորիզոններ է նվաճում: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ երկու ամիս առաջ Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն ձեռք է բերել «Մ.Մ.Մ» անունը կրող եվրոպական արտադրության պատուհաններ և դռներ արտադրող ընկերությունը:
Նույն աղբյուրի պնդմամբ, «Քեթրին գրուպն» այդքան էլ ազնիվ չի գտնվել և «Մ.Մ.Մ»-ի արդեն նախկին սեփականատերերին կոշտ ձևով զրկել է ընկերության հետագա տնօրինման և կառավարման մասնակցելու գործառույթից: Բանն այն է, որ «Մ.Մ.Մ»-ն ունեցել է գրավադրած գույք, իսկ ընկերությունը վաճառելուց հետո պայմանավորվածություն է եղել, որ նախկին սեփականատերերը որոշակի մասնակցություն են ունենալու ընկերության հետագա կառավարմանը, սակայն գործարքից հետո նրանք ձեռնունայն հեռացել են «Մ.Մ.Մ»-ից:
Տեղեկությունները փորձեցինք ստուգել «Մ.Մ.Մ» ընկերություն զանգահարելով, սակայն տնօրենի օգնականը հայտնեց, որ մեր հարցերին իրավասու է տնօրենը պատասխանել, սակայն նա տեղում չէ: Օգնականը մեզ հայտնեց միայն, որ «ՄՄՄ»-ի տնօրենն այժմ Մելիք Գասպարյանն է:
Ընկերության պաշտոնական կայքում դեռ պահպանված է նախկին տնօրենի մասին տեղեկությունը.«Մ.Մ.Մ.» ընկերությունը, ի դեմս տնօրեն Մերուժան Միրիջանյանի, Հայաստանի Հանրապետությունում ծավալել է իր գործունեությունը դեռևս 1997 թվականից և արդեն հասցրել է գործունեության իր ոլորտում գրավել առաջատարի դիրք»:
Ի դեպ, մինչ այս գործարքը «Մ.Մ.Մ» ընկերությունը հսկայական պարտքեր էր կուտակել՝ աշխատակիցների աշխատավարձերը չվճարելով: Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք «Քեթրին գրուպ»-ը նախկին սեփականատիրոջ պարտքերը գնել է, թե՞ ոչ: «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից մեր զանգերին չպատասխանեցին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը