2441 դիտում
15:34 30-11-2017
Տնտեսական որոշ հանցագործություններ կապաքրեականացվեն
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ այս տարվա փետրվարին կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում ապաքրեականացվել էր 2 մլն դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարները չկատարելու համար նախատեսված նորմը՝ այն բարձրացնելով մինչև 4 մլն դրամ: Ինչպես նաև հստակեցվել էին այդ արարքների համար քրեական պատասխանատվության հիմքերը:
Վարչապետը նշեց, որ իրականացված ուսումնասիրությունների և գործարարների հետ քննարկումների արդյունքում առաջացել է Քրեական օրենսգրքով նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտությություն:
«Միջազգային լավագույն փորձում առկա քրեաիրավական զարգացումները ևս ընթանում են այդ ուղղությամբ՝ հիմք ընդունելով այն, որ նման հանցակազմերի մի մասը չունեն հանրային վտագավորության բարձր աստիճան, ինչպես նաև դրանց իրավական այլ մեխանիզմների միջոցով արձագանքելու հնարավորություն»,- ասաց նա:
Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների, Արդարադատության նախարարներին, ինչպես նաև ՊԵԿ նախագահին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Քրեական օրենսգրքով նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան:
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
12:45 22-02-2018
Կապաքրեականացվեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործություններ. ՊԵԿ
1192 դիտում
16:34 31-10-2015
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1523 դիտում
17:44 16-01-2014
Սիրիայում ծայրահեղականների կողմից խաղաղ բնակիչների սպանությունները ռազմական հանցագործություններ են. ՄԱԿ
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց