35904 դիտում
08:32 01-12-2017
Տրանսպորտի սակագինը, հավանաբար, կբարձրանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. « Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, թե տարեվերջին պատրաստ կլինի մայրաքաղաքի երթուղային ցանցի փաթեթը: Իսկ հաջորդ տարվա վերջից կսկսեն ներդնել այն:
Միաժամանակ, փոխքաղաքապետը չի բացառել, որ տրանսպորտի սակագինը կբարձրանա: «Թե ինչ սակագին կորոշվի, դա նույնպես օրենքով սահմանված որոշող մարմինները կորոշեն, և չի բացառվում, որ տեխնիկական սակագինն ու գործող սակագինը տարբերվեն միմյանցից: Եթե միասնական համակարգ ենք կառուցում, մենք միասնական տոմսային համակարգ ենք ունենալու, նաև ենթադրվում է, որ ունենալու ենք էլեկտրոնային տոմսային համակարգ, որովհետև փոխինտեգրված ցանցի պարագայում այլ կերպ ուղղակի հնարավոր չէ:
Կլինի միասնական սակագին, բայց սակագինը չի լինի մեկ միավոր կամ մեկ տեսակ: Կլինի տարբերակում և՛ խմբերի, և՛ տարբեր ձևաչափերի»,- ասել է նա:
Այսինքն՝ ուսանողների համար տրանսպորտը այլ սակագին կունենա, թոշակառուների համար՝ այլ, շարքային քաղաքացու համար՝ այլ, և այսպես շարունակ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1359 դիտում
08:34 02-09-2015
Զարգացումները վկայում են, որ եկող տարվա սկզբից էլէներգիայի սակագինը կբարձրանա. «Ժողովուրդ»
16036 դիտում
10:20 18-07-2019
Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություն է պատրաստվում, տեխզննման սակագինը կբարձրանա․ «Ժողովուրդ».
32029 դիտում
09:09 31-03-2022
Գազի տեսուչները զանգում են ու զգուշացնում, որ վաղվանից գազի սակագինը կբարձրանա 4,7 դրամով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»