211652_close_icon
views-count11526 դիտում article-date 08:57 01-12-2017

Հերմինե Նաղդալյանը հետևողականորեն դուրս է մղվում բոլոր պաշտոններից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Կոպենհագենում տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում այդ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող Հերմինե Նաղդալյանին փոխարինել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Այս փոփոխությունը բացատրվել է հանձնաժողովում Հովհաննիսյանին տեսնելու Հայաստանի իշխանության ցանկությամբ: Այսպիսով՝ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում են Արմեն Ռուստամյանը և Արփինե Հովհաննիսյանը: Հերմինե Նաղդալյանը հետևողականորեն դուրս է մղվում բոլոր այն պաշտոններից, որոնք նախկինում զբաղեցրել է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր