211652_close_icon
views-count15094 դիտում article-date 09:35 01-12-2017

«Երևան մոլին» կից հսկայական «game zone» կկառուցվի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնանկությունից հետո ՀՀ ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը վերադառնում է արենա: Խաչատրյանի անվան հետ ընդհանրապես կապ չունեցող «Երևան մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնին կից նախատեսվում է հսկայական «game zone»՝ խաղային գոտի կառուցել: «ՀԺ»-ի տեղեկություններով, այս նպատակն իրականացնելու համար միլիոնատեր նախկին պաշտոնյայի համար փոքրիկ խոչընդոտ է առաջացել: Բանն այն է, որ ապագա խաղային գոտին պետք կառուցվի և միանա «Երևան մոլ»-ին, սակայն խաղային գոտու տարածքի և մոլի միջև տեղակայված է «Եվրոստան ույուտ» ընկերության երկհարկանի շենքը: «Եվրոստան ույուտ» ընկերությունից փորձեցինք տեղեկանալ, թե արդյոք բանակցություններ վարվո՞ւմ է իրենց հետ շենքը գնելու վերաբերյալ, սակայն ընկերության երկու հեռախոսահամարներից որևէ մեկին պատասխանող չեղավ: «Երևան մոլ»-ի տեղեկատուից լուրը ճշտելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ տարբեր հեռախոսահամարներ մեզ փոխանցեցին, սակայն որևէ մեկը չպատասխանեց մեր հարցերին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր