211652_close_icon
views-count6803 դիտում article-date 09:56 01-12-2017

Լոս Անջելեսում ստեղծվել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի մասնաճյուղ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ստեղծվել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի ԱՄՆ խումբը և ամեն օր իր շարքեր նոր մարդկանց է համալրում, մասնաճյուղը ստեղծվել է Լոս Անջելեսում: Պասիվ է Ռուսաստանը, ակտիվ՝ Լիբանանը: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ճակատի անդամ, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ճակատը մտադիր է ընդլայնվել նաև Եվրոպայում, քանի որ այնտեղ շատ համակիրներ ունեն: «Եվրոպայում կա «Հայկական վերածնունդ» կազմակերպությունը, որը նույնպես աջակցում է մեզ: Մեր խումբը նոր ճանապարհ պետք է անցնի: Զրոյից պետք է սկսենք, քանի որ կազմալուծեցին իրական ընդդիմությանը: Այն, ինչին մենք պետք է հասնենք, կպայքարենք ու կհասնենք իրավական ճանապարհով»,- ասաց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր