BBC-ն ԱԱ-2018-ի անոնսում Ղրիմը նշել է որպես Ռուսաստանի տարածք
Բրիտանական BBC-ն տեսանյութ է հրապարակել՝ 2018թ. աշխարհի առաջնության ռուսական քաղաքների մասին: Կարճատև այդ տեսանյութում Ղրիմը պատկերված է եղել որպես Ռուսաստանի տարածք:
Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Գոֆը մեկնաբանել է այդ դրվագը. «Ենթադրում եմ, որ դա անշառ սխալ է, որը, վստահ եմ, BBC-ն կուղղի: Ղրիմը՝ դա Ուկրաինան է», նշել է դեսպանը:
.
BBC-ն իր կայքից արդեն ջնջել է այդ նյութը:
Նշենք, որ Ղրիմը Ռուսաստանի տարածքում ընդգրկվեց 2014թ. մարտին՝ հանրաքվեից հետո: