Չինաստանի հյուսիսում 38 հարկանի երկնաքերում հրդեհ է բռնկվել. կա 10 զոհ, 5 վիրավոր
Չինաստանի Տյանցզին քաղաքի 38 հարկանի երկնաքերում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով կա 10 զոհ, ևս 5 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է:
Հրշեջներին հաջողվել է ամբողջությամբ մարել կրակը: Պատահարի պատճառների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդում: