Վերջին 5 ամիսներին Իտալիա արտագաղթողների թիվը 67%-ով կրճատվել է
Միջերկրական ծովով Իտալիայի ափեր հասած միգրանտների թիվը վերջին 5 ամիսների ընթացքում զգալիորեն կրճատվել է։ Այդ մասին հաղորդել է Messaggero պարբերականը։
Նշվում է, որ միգրանտների մեծ մասը եվրոպական ափ է հասել Լիբիայից;
Իտալիայի Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ այս տարվա սկզբից Իտալիայի տարածք է հասել 117 հազար մարդ, մինչդեռ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նրանց թիվը կազմել է 173 հազար։