11115 դիտում
09:09 02-12-2017
Ռուսաստանը Հայաստանը կառավարելու 2 սյուն ունի՝ կոռուպցիան և քրեական աշխարհը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքների ամփոփման համաժողովի ժամանակ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին անհրաժեշտ է համարել ձևավորել հասարակության անհանդուրժողականություն կոռուպցիայի դեմ։
«Ես ուշադիր ուսումնասիրել եմ նախագահի ելույթը ՀՔԾ-ում և հետագա զեկույցում նշված կոռուպցիայի բացահայտումները։ Այնտեղ ներկայացված կոռուպցիայի դեպքերի շարքում կային երկու համալսարանների ռեկտորներ, ինչը շատ ցավալի է։ Հատկապես ուսումնական հաստատություններում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է կարևորվի»,- նշել է նա։ «Եթե Հայաստանում կան ուսումնական հաստատություններ, որոնցում կոռուպցիա չկա, ապա մեր խնդիրը պետք է լինի հասնել նրան, որ մյուս ուսումնական հաստատությունները ևս կոռուպցիայից զերծ լինեն»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Թվում է՝ Սվիտալսկու խոսքը կառուցված է ռացիոնալ շեշտադրումների վրա՝ հատկապես, որ նա բարձրացրել է Հայաստանի համար խիստ կենսական բուհական կոռուպցիայի խնդիրը:
Երեկ ուշ երեկոյան Սվիտալսկուն ՖԲ իր էջում խիստ արձագանքել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը: «Այսօր հերթական անգամ հրապարակվեց բուհական կոռուպցիայի մասին հարցը: Բավական բարձր հարթակից՝ որպես Եվրոպական գրանտային ծրագրի ամփոփագիր: Շատ անգամներ համբերել եմ և չեմ արտահայտվել, բայց այլևս բավական է. տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք այլևս ստվեր գցել հայաստանյան համալսարանական հանրության վրա…»,- գրել է պարոն Դարբինյանը:
Նախկին վարչապետի արձագանքում կա մի քանի խիստ ուշագրավ ենթատեքստ: Նախ՝ զարմանալի է այն հանգամանքը, որ Արմեն Դարբինյանը քննադատության թիրախ է դարձնում Սվիտալսկուն, երբ երկու կոռուպցիոներ ռեկտորներին բացահայտել է ոչ թե Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, այլ ՀՔԾ-ն: Խիստ «պերճախոս» ու Դարբինյանի կերպարին ոչ հարիր է նրա ֆեյսբուքյան գրառման բառակազմը: «Գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ»՝ այս «գաղափարական» լեքսիկոնը բնորոշ է ռուսական պաշտոնական քարոզչությանը, և, անկեղծ ասած, այնպիսի տպավորություն է, որ Արմեն Դարբինյանին մատուցվել է տեքստ, որը նա տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում: Նման վարկածը նույնիսկ հնարավոր է, եթե հաշվի առնենք, որ նախկին վարչապետը ղեկավարում է բուհ, որը վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Եվ բնավ պատահական չէ, որ Հայաստանի ռեկտորներից առաջինը հենց նա արձագանքեց Պյոտր Սվիտալսկու խոսքին:
Միանգամայն տրամաբանական է, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո ռուսները պետք է վայնասուն բարձրացնեին ու իրենց խոսափողների միջոցով առաջին հերթին թիրախավորեին ԵՄ-ին ու նրա ներկայացուցիչներին:
Այսօրվա չեկիստական Ռուսաստանը երկու սյուն ունի Հայաստանը կառավարելու՝ կոռուպցիան և գողական, քրեական աշխարհը: Այս երկու գործիքներն էլ ռուսները պինդ պահում են, որպեսզի հանկարծ չկորցնեն վերահսկողությունը Հայաստանի հանդեպ: Ու դեռ մեծ հարց է, թե ով է ավելի մեծ հարված հասցնում Հայաստանին՝ քրեական աշխա՞րհը, թե՞ մտավորականի դիմակի տակ թաքնվող կոռուպցիոներները: Ավելի շուտ՝ Հայաստանում վաղուց վերացել է որակական տարբերությունն այս երկու սեգմենտների միջև»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
937 դիտում
10:03 08-06-2024
ՄԱԿ-ից զգուշացնում են` աշխարհը չափազանց շոգ է կառավարելու համար
1012 դիտում
21:50 22-11-2023
Ո՞վ իրավունք ունի քեզ կառավարելու, ինչպե՞ս ապրել Արցախի օկուպացիայի ժամանակ․ aravot.am
Այս բաժնից
2284 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1795 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»