211652_close_icon
views-count10602 դիտում article-date 10:15 02-12-2017

Առողջապահության նախարարն անցել է բժիշկներին վարկաբեկելու գործին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները շուտով կմեկնարկեն, սակայն դրա հանդեպ դեռևս խոր անվստահություն կա։ Անվստահության աստիճանի նվազեցմանը չօգնեց նաև բժիշկների կողմից իրենց երեխաներին հրապարակավ պատվաստելը։ Սակայն, ինչպես երևում է, այս փաստը առանձնապես չի մտահոգում նախարարությանը։ Գարդասիլ տեսակի պատվաստանյութի անվտանգության և հետագայում որևէ հետևանք չառաջացնելու հարցում առողջապահության նախարարությունը, չունենալով այլ հիմնավորումներ, անցել է բժիշկներին վարկաբեկելու գործին, միայն թե ծրագիրը առաջ գնա։ Բժիշկները պատրաստվում են վարչապետից, Սերժ Սարգսյանից պահանջել, որպեսզի օրենսդրորեն նորմ ամրագրվի, որով բժիշկները կկարողանան պաշտպանվել նախարարից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր