6778 դիտում
10:58 02-12-2017
Կահույքի, կենցաղային տեխնիկայի և ավտոմեքենաների ներմուծման լուրջ աճ է գրանցվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է կահույքի, կենցաղային տեխնիկայի, սարքավորումների և ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճ, ինչը պայմանավորված է ինչպես մաքսային ընթացակարգերի բարեփոխմամբ, այնպես էլ բնակչության շրջանում գնողունակության բարձրացմամբ:
Այսպես, եթե նախորդ տարվա 10 ամիսներին Հայաստան է ներմուծվել 5 հազար տոննա կահույք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալն աճել է ավելի քան 17 հազար տոննայով:
Զգալի աճ է արձանագրվել կենցաղային սարքավորումների, մասնավորապես, օդափոխիչների ներմուծման ծավալներում: Աճել է նաև բջջային հեռախոսների ներմուծման ծավալը, իսկ ավտոմեքենաների ներմուծումը, 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ, ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում աճել է ավելի քան 16 հազարով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6535 դիտում
21:17 30-11-2017
Կահույքի, կենցաղային տեխնիկայի և ավտոմեքենաների ներմուծումն աճել է. ՊԵԿ
2297 դիտում
15:40 23-05-2019
Հայաստանում կենցաղային տեխնիկայի լիարժեք հայկական արտադրության հույս կա․ վարչապետ
Այս բաժնից
994 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»