2300 դիտում
15:40 23-05-2019
Հայաստանում կենցաղային տեխնիկայի լիարժեք հայկական արտադրության հույս կա․ վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ներդրումային ծրագրերի շրջանակներում արտոնություններ տրամադրելու հարցը։
Արմավիրում՝ Մերձավան համայնքում նախորդ տարվա դեկտեմբերին բացված «Այ Էմ Ջի գրուփ» ընկերությունում, որն արտադրում է կենցաղային տեխնիկա, արտադրական աշխատանքները սկսվել են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով խնդրին, նկատեց, որ սա Հայաստանում առաջին փորձն է կենցաղային տեխնիկա հավաքելու, նման փորձ չի եղել նաև խորհրդային տարիներին: Նա հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում հեռուստացույցներ և այլ կենցաղային տեխնիկա Հայաստանում կարտադրվի նաև ոչ թե ներկրված սարքերով, այլ տեղում արտադրված, որպեսզի լիարժեք այդ արտադրանքը համարվի հայկական: Փաշինյանը նկատեց, որ այս հարցը նաև քաղաքական ենթատեքստ ունի, հետաքրքրությունը մեծ է, քանի որ նշվում էր, թե «գնացել, բացում են արել, և այդ գործարանը չի աշխատում»:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ այս պահին այնտեղ 15 մարդ հեռուստացույցներ են հավաքում: «Ինձ հրավիրել էին, ես ասացի՝ մինչև 70 մարդ այնտեղ միաժամանակ աշխատանքային պրոցեսում չլինեն, չեմ գնա: Սա կատակով, իհարկե, բայց հաջորդ շաբաթներին, երբ արդեն կգան լվացքի մեքենաների ու մնացած տեխնիկայի մասերը, որոնք ճանապարհին են, և 70 մարդ աշխատանքի մեջ կլինի, ես կգնամ այնտեղ ու լայն հանրային լուսաբանում կլինի: Այս պահին 1200 հատ հեռուստացույցների համար անհրաժեշտ մասերը գտնվում են այստեղ»,- ասաց Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
6778 դիտում
10:58 02-12-2017
Կահույքի, կենցաղային տեխնիկայի և ավտոմեքենաների ներմուծման լուրջ աճ է գրանցվել. «Հայկական ժամանակ»
7390 դիտում
15:36 10-11-2017
Լիբանանցի ներդրողները ցանկանում են կենցաղային տեխնիկայի արտադրություն հիմնել Հայաստանում
Այս բաժնից
622 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
829 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
1303 դիտում
14:21 26-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի