39641 դիտում
10:49 02-12-2017
Երևանում 64–ամյա քաղաքացին կրակոցներ է արձակել էքսկավատորի ուղղությամբ. օպերատիվ են գործել Արաբկիրի ոստիկանները
Երեկ՝ դեկտեմեբրի 1-ին, կրկոցներ են հնչել Երևանում: ժամը 17:30-ի սահմաններում Բակունցի փողոցի բնակիչ, 64-ամյա Սուրեն Մարտիրոսյանը իր մոտ եղած ԻԺ 58 տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով իր տան պատուհանից կրակել է շինարարական աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ:
Ինչպես հայտնուոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կանչով նշված վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել եմ, որ կրակոցը արձակվել է Նոր Խարբերդ Ամառանոցային ընկերության 2-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Իվան Մեյչիկովի ուղղությամբ:
Նույն պահին կրակոցներ արձակող Ս. Մարտիրոսյանը բերման է ենթարկվել բաժին, ում մոտ հայտնբերվել է նաև ԻԺ 58 տիպի հրացանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Մարտիրոսյանը իր քայլը պատճառաբանել է նրանով, որ էքսկավատորը շինարարական աշխատանքերի հետևանքով իր տունը վնասել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ էքսկավատորը աշխատում է «ԿԱԷՌ» ՍՊԸ-ում:
Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)