211652_close_icon
views-count97526 դիտում article-date 10:39 06-01-2019

Կրակոցներ Արարատի մարզում. 27-ամյա երիտասարդը «գոլդ» համարանիշներով Toyota Prado-ի միջից կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 5-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքին հարակից տարածքում կրակոցներ են հնչել, և այդ մասին ահազանգ է ստացվել Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Զաքարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աղդաշյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նշված շենքին հարակից տարածքում նույն՝ Բանավանի 4-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ժորա Գասպարյանը իր վարած Toyota Prado մակնիշի 10 QR 010 համարանիշի ավտոմեքենայի միջից իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակոցներ է արձակել նույն՝ Բանավանի բնակիչ՝ 67-ամյա Հենզել Սիմոնյանի և վերջինիս հետ կանգնած քաղաքացիների ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով Հ. Սիմոնյանի որդին՝ նույն թաղամասի բնակիչ, 32-ամյա Սարուխան Սիմոնյանը, ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներից մեկն էլ դիպել է նույն Բանավանի բնակիչ՝ 60-ամյա Սամվել Գասպարյանի ձախ ձեռքին։ Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ։ Ս. Սիմոնյանը դեպքից 3 ժամ անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ժ. Գասպարյանին, հանցագործության գործիք հանդիսացող որսորդական ողորկափող հրացանը և Toyota Prado մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներն արձակելուց հետո Ժ. Գասպարյանը Prado-ով դիմել է փախուստի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր